ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման առանցքում է եղել հողային բարեփոխումների փորձնական ծրագրի քննարկումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Քերոբյանը լսել է գյուղացիներին հուզող հարցերը։ Նա հավաստիացրել է, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման ուղիները։