ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Սքոթ Մորիսոնը, այսպես ասած, համերաշխության այցով ժամանել են Իսրայել։ Տեղեկությունը հայտնում է Jerusalem Post թերթը:
«Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրալիայի նախկին վարչապետ Սքոթ Մորիսոնն այսօր առավոտյան վայրէջք են կատարել Իսրայելում՝ համերաշխության այց կատարելու նպատակով»,– ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Ջոնսոնն ու Մորիսոնը շրջայց են կատարելու Իսրայելի հարավում գտնվող այն բնակավայրերում, որոնց վրա «հոկտեմբերի 7-ին հարձակվել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։