ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի «նմանակների» մասին ենթադրությունները` հայտարարելով` մենք ունենք մեկ Պուտին։
«Դուք երևի տարբեր տելեգրամյան ալիքներում կարդում եք, թե քանի «նմանակ» ունի նախագահ Պուտինը։ Հիմա փորձագետները գուշակում են՝ դրանք երեքն են, չորսը։ Ո՞ւմ ենք տեսնում ամեն օր։ Ահա այսօր առավոտյան ծաղիկներ է խոնարհել Մինինի և Պոժարսկու հուշարձանի մոտ. սա երրո՞րդ, թե՞ չորրորդ «նմանակն» է: Անհասկանալի է, չէ՞։ Մենք ունենք մեկ Պուտին», - ասել է Պեսկովը «Գիտելիք» մարաթոնի ժամանակ։
Նա նաև անդրադարձել է ՌԴ նախագահի արտասահմանյան ուղևորություններին և բացատրել, թե ինչու է դրանց թիվը կրճատվել։
«Այժմ, երբ նախագահը հասկանալի պատճառներով շատ անելիք ունի այստեղ՝ երկրում, իհարկե, այդքան հաճախ չի ճանապարհորդում, ստիպված է հրաժարվել ինչ-որ ուղևորություններից»,– ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։