ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Victoria's Secret» ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է իր ընտրյալի` Գաբրիել Ռոզենի հետ։ Նա ինստգրամյան էջում լուսանկարներ է հրապարակել հարսանեկան արարողությունից։
Ռուբինան հարսանեկան զգեստի դիզայներներին շնորհակալություն է հայտնել իր երազանքների հագուստը կարելու համար։
Մոդելի ընտրյալը Նյու Յորքից է, ազգությամբ` հրեա։
Ռուբինան նաև ընտանիքի անդամների՝ հոր, մոր և եղբոր հետ նկարներ է հրապարակել։
Նրա հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել զույգին։
Ռուբինան պահանջված թոփ մոդել է և առաջին հայը, որ մասնակցել է «Victoria's Secret»-ի ցուցադրություններին։ Նրա լուսանկարները հայտնվել են մի շարք հեղինակավոր ամսագրերի շապիկներին։
Հիշեցնենք` Ռուբինա Խանզադյանը գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է։ Նա երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Բարսելոնա։ Հիմա ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին Ռուբինան հիմնել է «Rubina Dyan» սեփական ապրանքանիշը, որն առաջ է մղում Իսպանիայում ու ԱՄՆ–ում։