ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հրթիռային և միջուկային զենքի գոյության պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն առաջ է անցել իր մրցակիցներից: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» համաժողով-ցուցահանդեսի շրջանակում։
«Հրթիռամիջուկային զենքի գոյության ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ մեր երկիրն առաջ է անցել այս ոլորտում իր մրցակիցներից՝ դառնալով եզակի ռազմավարական սպառազինությունների, այդ թվում՝ գերձայնային զենքի սեփականատեր, որոնք անվտանգություն են երաշխավորում հաջորդ տասնամյակների համար»,-ընդգծել է նա:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության իրականացումը նպաստել է հասարակության մեջ ներքին կայունության պահպանմանը, երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական և հոգևոր ներուժի ավելացմանը: