ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի միլիարդատեր, Ռուսաստանում արգելված «Meta» կազմակերպության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մարզումների ժամանակ պատռել է խաչաձև կապանը և հայտնվել հիվանդանոցում: Նա այդ մասին գրել է սոցցանցի իր էջում։
«Վիրահատությունս հենց նոր է ավարտվել», - գրել Է միլիարդատերը և լուսանկար հրապարակել։
Ցուկերբերգը հավելել է` պատրաստվում էր ММА մենամարտին, որը պետք է անցկացվեր հաջորդ տարվա սկզբին, բայց հիմա այն արդեն կհետաձգվի:
Հիշեցնենք` նա պետք է մենամարտի ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկի հետ: