ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել սոցցանցային գրառման համար։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 330 հոդվածով (բռնության կոչ hնչեցնելը)»,- նշել է Իշխանյանը։
Մեղադրանքի հիմք է հանդիսացել սեպտեմբերի 19-ի գրառումը, որում Իշխանյանը չի բացառել, որ ինչպես 2020թ․, այնպես էլ այս տարվա սեպտեմբերի 19-ին Արցախում սկսված պատերազմը պայմանավորված էր։
«Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները, ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։ Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։ Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։ Մա՛հ դավաճաններին»,- գրել էր նա։
Իշխանյանը նշել է, որ բացարձակապես չի զղջում գրառման համար, նույնիսկ համարում է, որ այն ավելի քան մեղմ է եղել։
«Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։ Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ»,- ընդգծել է նա։
Հավելենք, որն մի շարք փաստաբաններ իրենց աջակցությունն են հայտնել Ավետիք Իշխանյանին և նշել, որ պատրաստ են ստանձնել նրա պաշտպանությունը։