ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի վերջին սպասում է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիին, որը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Թուրքիայի նախագահն այդ մասին ասել է ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այս ամսվա վերջին կժամանի Իրանի նախագահ Ռայիսին, և մենք նրա հետ հանդիպում կունենանք», - ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հանդիպումներ են նախատեսված այլ գործընկերների հետ։