Գվինեայի նախկին նախագահին դուրս են բերել բանտից, մայրաքաղաքում կրակոցների ձայներ են լսվում

Գվինեա
Մուսա Դադի Կամարան Գվինեայի նախագահ էր դարձել 2008 թվականին և պաշտոնավարել է մինչև 2010 թվականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Զինված անձինք Գվինեայի նախկին նախագահ Մուսա Դադի Կամարային դուրս են բերել բանտից, մայրաքաղաք Կոնակրիի կենտրոնում փոխհրաձգության ձայներ են լսվում: Տեղեկությունըհայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով կալանավորի փաստաբանին։
Ականատեսների խոսքով՝ Կալումում (մայրաքաղաքի քաղաքական և վարչական կենտրոն) կրակում են մարտական զենքերով: Մի քանի վկաներ հայտնել են, որ կրակոցներ են հնչել նաև բանտի մոտ:
Մուսա Դադի Կամարան Գվինեայի նախագահ էր դարձել 2008 թվականին հեղաշրջման արդյունքում և պաշտոնավարել է մինչև 2010 թվականը: Նա մեղադրվում է 2009 թվականին Կոնակրիի մարզադաշտում ռազմական կառավարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների հանդեպ դաժան հաշվեհարդարի համար․այն ժամանակ ուժայինների զոհ էր դարձել 150 մարդ, շատերը տուժել էին:
Իսրայելական բանակը թույլ կտա, որ Գազայի բնակիչները 3 ժամում հյուսիսից հարավ տարհանվեն