Երևանի Մաշտոցի պողոտայում ծառեր կտրելու կասկածանքով 34-ամյա տղամարդ է ձերբակալվել

Ձեռնաշղթա
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևանում ապօրինի ծառահատում իրականացնելու կասկածանքով 34-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Նոյեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարեկները նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Չարենցավանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Երևանի քաղաքապետարանը չի կանխել ապօրինի ծառահատումը. ծառայողական քննություն կանցկացվի