Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան․Պատրուշև

Նիկո Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Բոլոր նախադրյալները կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» համաժողով-ցուցահանդեսի շրջանակում։

«Բոլոր նախադրյալները կան»,- ընդգծել է նա՝ խոսելով համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը։
«Նա հայտարարություններ է արել, որ մենք (Երևանը. խմբ.) ճանաչելու ենք տարածքները 1991 թվականի քարտեզով․․․ Նա հստակ նշել է այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին և որոնք պատկանում են Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ բանակցություններ էր վարում»,- ասել է Պատրուշևը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։