Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին. Շանին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել գործել 2024 թվականի սկզբին։
Այս մասին Կապանի արվեստի թանգարանում բացված «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության հիմնման մասին կարգադրություն էր ստորագրել։
Կապանի արվեստի թանգարանում բացվել է «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսը
«Սա շատ կարևոր քայլ է իրական, գործնական աշխատանք սկսելու ճանապարհին։ Մենք ելնում ենք նրանից, որ հաջորդ տարեսկզբին, ինչպես և նախատեսվում էր, մեր հյուպատոսությունը կգործի Կապանում», – ասաց Շանինը։
Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա Շանինը նշեց, որ այն կազմակերպել է Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ առաջատար խումբը ՌԴ աշխարհագրական միության հետ մեկտեղ` ՌԴ ԱԳՆ–ի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։
Կապանի արվեստի թանգարանում բացվել է «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսը
Նրա խոսքով` բացմանը միջավայրը բավական բարյացակամ էր, հավաքվել էին քաղաքի վարչակազմի, հասարակական, գործարար շրջանակների ներկայացուցիչները։
Շանինը նշեց, որ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին «Ամենագեղեցիկ երկիրը» ռուսական աշխարհագրական միության մասնակիցների և մրցանակակիրների աշխատանքները։
«Կապանի արվեստի թանգարանում այսօր ներկայացված լուսանկարները առաջին անգամ են հանրորեն ցուցադրվում Հայաստանում։ Ցուցանմուշների թվում են Ռուսաստանի տարբեր մասերում եղած և իրենց տեսած գեղեցկությունը տաղանդավոր կերպով արձանագրած լուսանկարիչների աշխատանքները», – ասաց Շանինը։
Նա նաև ընդգծեց՝ ներկաները նշել են, որ ուրախ են Կապանում գլխավոր հյուպատոսության բացման համար։
Կապանի արվեստի թանգարանում բացվել է «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսը
Ցուցահանդեսը նվիրված է Ժողովրդական միասնության օրվան, որը կարևոր տոն է բազմազգ ՌԴ–ի համար և խորհրդանշում է սերունդների անխախտելի կապը, հայրենասիրության, համախմբվածության և ստեղծագործական ավանդույթները։
Առաջատար խումբը Կապան է ժամանել 2023 թվականի սեպտեմբերին` նպատակ ունենալով նախապատրաստել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումը։
Ռուսական աշխարհագրական միությունը հիմնադրվել է 1845 թվականին և համարվում է աշխարհի հնագույն աշխարհագրական միություններից մեկը։ Կազմակերպությունը միավորում է մասնագետների աշխարհագրության և հարակից գիտությունների ոլորտից, ինչպես նաև էնտուզիաստ ճանապարհորդների, բնապահպանների, հասարակական գործիչների` բոլոր նրանց, ովքեր ձգտում են Ռուսաստանի մասին նոր բան իմանալ, ովքեր պատրաստ են օգնել պահպանելու նրա բնական հարստությունները։
«Ամենագեղեցիկ երկիրը» ամենամյա ֆոտոմրցույթը ռուսական աշխարհագրական միության մեծածավալ մեդիանախագիծ է, որը նվիրված է Ռուսաստանի վայրի բնության պահպանմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դաստիարակմանը։
Կապանի արվեստի թանգարանում բացվել է «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսը