Հունաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնը եղել է Պերիստերիոն քաղաքի մոտակայքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հունաստանում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Գործակալության թղթակցի խոսքով՝ Աթենքում երկարատև ցնցումներ են զգացվել:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում նշված է, որ Հունաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Օջախի 11 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պերիստերիոն քաղաքից 79 կմ հյուսիս-արևմուտք։
Երկրաշարժին հաջորդել են հետցնցումները՝ 2,8, 3,4 և 2,3 մագնիտուդով:
Թուրքիայի Ղահրամանմարաշ քաղաքում կրկին երկրաշարժ է եղել