ՀՀ ֆիննախը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամից

Վահե Հովհաննիսյան
Միջոցները կուղղվեն կառավարության տեղեկատվության և հաշվապահական հաշվառման միասնական համակարգի ներդրմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամից 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ կստանա։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ԱԳՆ–ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով․ ի՞նչ նպատակով է ծախսվելու գումարը
Նա նշեց, որ ստացված միջոցներն ուղղվելու են կառավարության տեղեկատվության և հաշվապահական հաշվառման միասնական համակարգի ներդրմանը:
Նախարարի խոսքով՝ արդիականացվելու է պետական ապարատի հաշվետվողականության համակարգը։ Դա օգնելու է ավելի հստակ վարել ֆինանսական հաշվետվությունները:
Հայաստանը եկող տարի Եվրամիությունից կստանա 17,9 մլն եվրոյի դրամաշնորհ. ֆիննախ