ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, որը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով, այս պահին ՀՀ արտգործնախարարությունում է: Տեղեկությունը հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Տեղի է ունենում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու պատվիրակությունների մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Բերբոքը նոյեմբերի 4-ին մեկնելու է Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: