ԵԱՏՄ-ում կատարելագործվում է արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորումը

Տատյանա Դուբրովսկայա
Եվրասիական տնտեսական միությունում հայտնվել է նոր մարմին՝ էլեկտրոնային առևտրի օպերատոր, որը կստանձնի մաքսային և այլ մարմինների հետ փոխգործակցությունը, որպեսզի օգնի գնորդներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ մաքսային մարմիններին անհրաժեշտ են անդրսահմանային էլեկտրոնային առևտրի վարչարարության ժամանակակից մոտեցումներ, որոնք միաժամանակ կապահովեն անվտանգությունը և կնպաստեն առևտրային զարգացմանը։ Այս հայտարարությունն արել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Տատյանա Դուբրովսկայան:
Այն մասին, թե ինչպես է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը գործում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով, նա խոսել է Միջազգային մաքսային համաժողով-2023-ի շրջանակում կայացած կլոր սեղանի ժամանակ։
ԵԱՏՄ-ում տեղեկատվության անվտանգությունը պաշտպանում են ընդհանուր ցանցում․ ԵՏՀ
«Նոր կարգավորումը թույլ կտա ավելի պրոֆեսիոնալ դարձնել գործունեությունը և հարմարավետություն ապահովել վերջնական սպառողի համար, որը չի զբաղվի մաքսային ձևակերպումներով և իր ծանրոցը կստանա ժամանակին ՝ առանց լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտության», – Դուբրովսկայայի խոսքը մեջբերում է ԵՏՀ-ն:
Նրա խոսքով՝ միաժամանակուղեկցման բոլոր գործառույթները, այդ թվում՝ մաքսային մարմինների առջև պատասխանատվությունը, կստանձնի մատակարարման շղթայի նոր մասնակիցը՝ էլեկտրոնային առևտրի օպերատորը:
ԵԱՏՄ անդամ երկրները մաքսատուրքերը ռուբլով կփոխանցեն. Պուտինը հրաման է ստորագրել