«Մենք այսօր էլ ունենք լուրջ մտավախություններ». Միրզոյանը` ադրբեջանական նոր ագրեսիայի մասին

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ՀՀ–ն և' տնտեսական, և' քաղաքական, և' արժեքների, և' անվտանգային առումներով իսկապես շահագրգռված է խորացնելու իր կապերը եվրոպական երկրների, մասնավորապես` Գերմանիայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Այսօր էլ մենք ունենք լուրջ մտավախություններ, որ մասնավորապես Ադրբեջանի կողմից կան հավակնություններ` տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ, կան նաև վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես` երբ խոսքը գնում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգոծնախարար Արարատ Միրզոյանը։
Մեր տարածաշրջանը կարող է խաղաղության խաչմերուկ լինել, աշխարհին էլ օգուտ կտա. Միրզոյան
Նա պատասխանեց գերմանական լրատվամիջոցի այն հարցին, թե ՀՀ–ի հարաբերությունները վատացել են ՌԴ–ի հետ, և կան հարևան ոչ բարեկամ երկրներ, արդյոք ՀՀ–ն այդպիսով ճնշված է այսօր ու ցանկանում է, որ ԵՄ–ն` ի դեմս Գերմանիայի, ավելի մեծ աջակցություն ցուցաբերի ՀՀ–ին։
«Մենք ունենք 4 հարևան, որոնցից երկուսի հետ ունենք փակ սահմաններ։ Հիմա կարգավորման գործընթաց է գնում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Երբեմն մեզ թվում է` մենք մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»,– հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարը։
Նա ընդգծեց, որ ՀՀ–ն և' տնտեսական (այդ թվում էներգետիկ փոխկապակցվածության), և' քաղաքական, և' արժեքների, և' անվտանգային առումներով իսկապես շահագրգռված է խորացնելու իր կապերը եվրոպական երկրների, մասնավորապես` Գերմանիայի հետ։
«Անվտանգային այն մեխանիզմները, որոնք ՀՀ–ն նախատեսել էր, մենք տեսանք, որ իրականում արդյունավետ դուրս չեկան»,– նկատեց Միրզոյանը։
Ըստ նախարարի` այս գիտակցումը ՀՀ իշխանությունները տեսնում են և' հայկական, և' եվրոպական բազմաթիվ երկրների կողմից։
Գերմանիան Հայաստանին առաջարկում է ավելի խորը և սերտ համագործակցություն. Անալենա Բերբոք