ԵՄ և ԱՄՆ հայտարարությունները Ադրբեջանին զգուշացնելու նպատակ ունեն․ Գարիկ Քեռյան

Նոյեմբերի 1-ին Եղեգնաձորում բացվեց Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանը։
Sputnik
Ղեկավար Մարկուս Ռիտերը վերահստատեց, որ Եվրամիությունը դատապարտում է ռազմական գործողությունները և վերստին ընդգծեց Արբեջանի և ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Այն դեպքում, երբ արդեն 2 տարի Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամցողջականությունը։
Ինչ են նշանակում տարածքային ամբողջականության վերաբերյալ Եվրամիության և Միացյալ Նահանգների հայտարարությունները. վերլուծել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
▪️ Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան: