«Զանգեզուրի միջանցքից» «Խաղաղության խաչմերուկ»․ մեկնաբանում է քաղաքագետը

Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ գործածեց «Խաղաղություն խաչմերուկ» ձևակերպումը։
Sputnik
Մի քանի օր անց, Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում նա ներկայացրեց այդ խաչմերուկի նախագիծը, որը համարեց որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս և որի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է։
Շատ փորձագետների կարծիքով «Խաղաղության խաչմերուկը» նույն «Զանգեզուրի միջանցքն» է` այլ ձևակերպմամբ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, քանի որ մինչև այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ճանապարհի վերաբերյալ։
Ադրբեջանն ու Իրանը արդեն սկսել են մայրուղու կառուցումը, որն անցնում է Արաքսի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը։ Փաստացի Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերից։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանի հետ։