ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Հերացի փողոցում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Վաղվանից առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
«Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ փոփոխությունն արվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ից առաջին երթևեկելի գոտին դարձել է միայն հասարակական տրանսպորտի համար նաև Գայի պողոտայում։