Մասկը հայտարարել է, որ Սորոսն ատում է մարդկությանը

Իլոն Մասկ. Արխիվային լուսանկար
Իլոն Մասկը քննադատել է միլիարդատեր-ֆինանսիստ Ջորջ Սորոսին՝ մեղադրելով նրան սոցիալական համախմբվածությունը խարխլելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի ինժեներ և գործարար Իլոն Մասկը միլիարդատեր և «Բաց հասարակություն» հիմնադրամի (Ռուսաստանում անցանկալի կազմակերպություն է ճանաչվել) ղեկավար Ջորջ Սորոսին մարդատյաց է անվանել: Նա այդ մասին հայտարարել է «Ջո Ռոգանի փորձը» գրեթե երեքժամյա փոդքասթում։
Իլոն Մասկը պատասխանել է պետական դավաճանության մասին մեղադրանքներին
Մասկը, մասնավորապես, պատմել է Twitter-ի ձեռքբերման գործարքի մասին և նշել, որ դա արվել է հարթակը «ծայրահեղ ձախերից» փրկելու համար:
Գործարարը քննադատել է Սորոսի ներդրումները քաղաքականության մեջ՝ հայտարարելով, որ դրանք «ոչնչացնում են քաղաքակրթության հյուսվածքը»: Մասկը կարծում է, որ Սորոսը գիտի, թե որքան ազդեցություն կարող է ունենալ՝ օգնելով տեղական պաշտոնների թեկնածուներին ընտրվել, քանի որ «հասկանում է, որ պետք չէ փոխել օրենքները, կարևոր է, թե ինչպես են դրանք գործադրվում»:
«Իմ կարծիքով, նա ատում է մարդկությանը հիմնարար մակարդակով», — ասել է Մասկը՝ Սորոսին անվանելով նաև ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության գլխավոր հովանավոր:
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ մտադիր է դատի տալ «Բաց հասարակություն» հիմնադրամին, որ դադարեցնի նրա կողմից խոսքի ազատության ճնշումը:
Սորոսի գործունեությունը բացասական է գնահատվում նրա ֆինանսական շահարկումների, ինչպես նաև սկանդալային հեղինակության պատճառով. նրա հիմնադրամները բազմիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխություն կազմակերպելու մեջ: