ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարում հաղթել է իր հայրենակից Ռոման Սաֆիուլինին և դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 5,7 միլիոն եվրո:
Խաղն ավարտվել է 4:6, 6:4, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 7 րոպե։
Քառորդ եզրափակիչում Խաչանովը կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) և Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) զույգի հաղթողի հետ: