ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Պաղեստինյան Կարմիր Մահիկը հայտարարել է, որ Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում գտնվող «Ալ Քուդս» հիվանդանոցը, մեկ երեխա և մեկ տղամարդ տուժել են: Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ գնդակոծության հետևանքով վնասվել է հիվանդանոցի ջրի բաքը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։