Իրավիճակ փոխվեց. ինչու Նուարդ Վարդանյանը պաշտոն չստացավ. ԶԼՄ

Նուարդ Վարդանյան
Նուարդ Վարդանյան. Արխիվային լուսանկար
Նուարդ Վարդանյանը նշանակվել է Երևան ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, վերանշանակվել են իրենց պաշտոններում:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ում որոշում կա Երևան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել ավագանու՝ իր սկանդալային հայտարարություններով հայտնի անդամ Նուարդ Վարդանյանին, որը նշանակվել է Երևան ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար: Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում թեժ քննարկումներից հետո այդ որոշումը փոխվել է:
Պարզվում է, որ Նուարդ Վարդանյանի՝ Երևանի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում չնշանակվելու որոշման մեջ կարևոր դեր են ունեցել նաև Նուարդ Վարդանյանի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները։