ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Բելառուսը կնքել են հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հուսով եմ, որ այս հուշագրով կկարողանանք ապահովել մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը՝ սպառողական ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացման միջոցով, ինչպես նաև աջակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հայկական առևտրի տների հիմնման գործընթացին»,– գրել է Քերոբյանը։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովը։