Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է. ո՞վ է նրա ընտրյալը

Հայ ֆուտբոլիստն ու ռուս հաղորդավարուհին իրենց հարաբերությունների մասին հայտնել էին դեռ օգոստոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է։ Սիրելիի հետ լուսանկարը նա հրապարակել է «Ինստագրամի» իր էջում։
Ըստ նկարին կից գրառման` արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։
Նաիր Տիկնիզյանն ու Յանա Ռոմաշկինան
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային։
Նաիր Տիկնիզյանն ու Յանա Ռոմաշկինան
Նաիր Տիկնիզյանի և Յան Ռոմաշկինայի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել այս տարվա օգոստոսին։
Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ծնվել է Ռուսաստանում, 2023 թվականի մարտին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականում։
Նաիր Տիկնիզյանի դուբլը «Լոկոմոտիվին» օգնեց ջախջախել «Ֆակել»-ին ՌՊԼ-ի խաղում