Ասուլիս՝ Երևանում Ալեքսանդրինյան թատրոնի հյուրախաղերի նախօրեին

Նոյեմբերի 6-ին Երևանում կմեկնարկեն Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի հյուրախաղերը:
Sputnik
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերին հյուրախաղերի էր մեկնել Սանկտ Պետերբուրգ: Նոյեմբերի 6-ին Երևանում կմեկնարկեն Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի (Ալեքսանդրինյան թատրոն) պատասխան հյուրախաղերը:
Սանկտ Պետերբուրգում անցած հյուրախաղերի և առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն
Երևանի միջազգային թատերական փառատոնի հիմնադիր, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը
Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովը
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։