Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ

Ալբերտ Բազեյան. Արխիվային լուսանկար
Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով: