2021 թվականի հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու Հայր Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսել էր այդ տարածքում հյուրանոց կառուցել։
Դրանից ամիսներ անց Երուսաղեմի պատրիարքարանի 17 ներկայացուցիչներ հայտարարություն էին ստորագրել, որում նշվում էր, որ միաբանության ժողովների ժամանակ «Կովերի պարտեզ» կալվածքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չի քննարկվել և չի վավերացվել։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ Սեդրակ Բալյանի հետ։