ՌԱԴԻՈ

«Իշխանություններ շռայլ ծախսեր են անում, որովհետև որևէ մեկին հաշվետու չեն»․ տնտեսագետ

ԱԺ-ում 2024թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը հայտնել է, որ աշխատակազմի ծախսերը հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել 4.7 մլրդ դրամով։ Ըստ Խաչատրյանի` ավելացումները կախված են պետական արդիականացման ծրագրի հետ։
Sputnik
Կան շուրջ 3 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր, որոնք նախատեսված են պետական կառավարման համակարգում սարքավորումների ձեռքբերման և ծրագրային ապահովումների համար։ Բացի այդ, 2024 թվականին նախատեսվում է իրականացնել ավելի քան 24 ու կես միլիարդ դրամի ծախսեր` 11 ծրագրերի և 51 միջոցառումների շրջանակում»,-մանրամասնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Որքանո՞վ են արդյունավետ իրականացվում պետական կառավարման համակարգի ծախսերը․ Sputnik Արմենիան քննարկել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ զրույցում։