Թուրքիայում սպասում են ԱՄՆ պետքարտուղարի այցին. դիվանագիտական ​​աղբյուր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիա կայցելի այս շաբաթվա վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Անկարայում սպասում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այցին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը գալիս է Թուրքիա»,- ասել է գործակալության աղբյուրը։
Դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ Բլինկենը Թուրքիայում կլինի նոյեմբերի 5-ին։