ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպանը Նաիր Տիկնիզյանն առաջին գոլն է իրացրել և արդյունավետ փոխանցում կատարել «Ռուբինի» հետ խաղում:
Թիմերը հանդիպել են Ռուսաստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում: Տիկնիզյանն աչքի է ընկել արդեն 9-րդ րոպեին՝ եզրային փոխանցումից հետո:
Հաջորդ գոլը «Լոկոմոտիվը» խփեց նաև հայ կիսապաշտպանի շնորհիվ՝ այս անգամ նա փոխանցում տվեց Անտոն Միրանչուկին: Մինչև առաջին խաղակեսի ավարտը երկաթուղայինները ևս մեկ գոլի հեղինակ դարձան։
Դրանից հետո խաղի հաշիվը չփոխվեց։