Սահմանադրական դատարանը 2024–ին աշխատավարձերին և պարգևավճարներին կուղղի 760 մլն դրամ

ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թ–ի համար ներկայացրել է 844 մլն դրամի հայտ, որը, ըստ Առաքելյանի, 11 մլն դրամով պակաս է 2023 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. 2024 թ. ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմը նախատեսում է հատկացված բյուջեի 90 տոկոսն ուղղել աշխատավարձերի և պարգևավճարների վճարմանը, մնացած 10 տոկոսը` շենքի սպասարկմանը և կոմունալ ծառայությունների վճարմանը։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը 2024 թ–ին կավելանա 4.7 մլրդ դրամով
Նա ավելացրեց, որ ՍԴ բյուջեն բաղկացած է ընդամենը մեկ ծրագրից, որը ներառում է երեք միջոցառում` ՍԴ գործունեություն և արդարադատության ապահովում, պահուստային ֆոնդ, տեխնիկական հագեցվածության բարելավում։
«Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ՍԴ դիմումների թիվն աստիճանաբար ավելանում է։ Դա վկայում է դատարանի նկատմամբ վստահության բարձրացման մասին։ 2023 թ. ՍԴ–ն ստացել է 105 դիմում ֆիզիկական և իրավաբանական անձանցից, 19–ը՝ կառավարությունից, մեկը՝ ՀՀ նախագահից, 2–ը ՝ ԱԺ պատգամավորներից, վեցը՝ դատարաններից»,– տեղեկացրեց նա։
ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թ. համար ներկայացրել է 844 մլն դրամի հայտ, որը, ըստ Առաքելյանի` 11 մլն դրամով պակաս է 2023 թվականից։
ՀՀ նախագահականի` 2024 թ. բյուջեի շուրջ 95 տոկոսը կծախսվի ներկայացուցչական ծախսերի վրա