Փաշինյանը կրկին ՔՊ վարչության նիստ է հրավիրել. ինչ են քննարկել այս անգամ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության չորրորդ նիստն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Քննարկվել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն ՔՊ վարչության չորրորդ նիստն է։
Փաշինյանի գլխավորությամբ նիստեր էին անցկացվել նաև երեկ, հոկտեմբերի 30–ին ու 27-ին։ Օրինակ, երեկ` հոկտեմբերի 31-ին անցկացված նիստում քննարկվել էին Վայոց Ձորի մարզում կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։