ՀՓԱԿ մասնագետները նռնակներ, արկեր և կասետային ենթազինամթերք են հայտնաբերել ՀՀ 3 մարզում

Հայտնաբերված զինամթերք
Վայոց Ձորում, Սյունիքում ու Արագածոտնում հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) մասնագետները մաքրման աշխատանքներ են իրականացրել Վայոց Ձորի, Սյունիքի ու Արագածոտնի մարզերում և արկեր, նռնակներ ու կասետային ենթազինամթերք հայտնաբերել այնտեղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՓԱԿ մամուլի ծառայությունը։
ՀՓԱԿ մասնագետ
«Կենտրոնի մասնագետները հոկտեմբերին ՀՀ Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում իրականացրել են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրման աշխատանքներ։ Մաքրվել է 15 354 մ2 տարածք, հայտնաբերվել է՝ 5 միավոր КОБЭ M-095 տեսակի կասետային ենթազինամթերք։ Հայտնաբերված ենթազինամթերքը ոչնչացվել է»,– նշված է հաղորդագրությունում։
ՀԱՓԿ–ի ականազերծման խումբը, համագործակցելով Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և փրկարար ծառայության հետ, Տեղ գյուղում իրականացրել է չպայթած զինամթերքի հայտնաբերման և նույնականացման աշխատանքներ, հայտնաբերվել է 2 միավոր 122 մմ, մեկական 125 մմ և 152 մմ չպայթած արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։
Կենտրոնի մասնագետներն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում տեղազննման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հայտնաբերել են 1 միավոր «ПГ-7» հակատանկային նռնակ և 4 միավոր «ВОГ-25» բեկորային նռնակ։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։
Հնարավոր է՝ իրանցի փորձագետները հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնեն ՀՀ-ում