ՀՀ փոխարտգործնախարարը Ռումինիայում խոսել է Արցախի հայկական ժառանգության պահպանման մասին

Պարույր Հովհաննիսյան
Փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության պահպանման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվելԼեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության գործում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ռումինական կողմին շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Երևան են հասել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն հայտնել է, որ դա միայն այն օգնության մի մասն է, որը հատկացրել է Ռումինիան։ Բուխարեստից Երևան նախատեսված է ևս մեկ չվերթ ՝ Ստեփանակերտի պայթյունի հետևանքով տուժածների համար նախատեսված բժշկական պարագաներով: