ԵԱՏՄ-ում տեղեկատվության անվտանգությունը պաշտպանում են ընդհանուր ցանցում․ ԵՏՀ

ԵԱՏՄ երկրների դրոշները
Աշխատանք է տարվել տվյալների փոխանցման պաշտպանված ցանցին ԵԱՏՄ երկրների ազգային հատվածների միացման հնարավորությունն ապահովելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պետական մարմինների մասնագետների համար Եվրասիական տնտեսական միության ընդհանուր տեղեկատվական համակարգում տվյալների փոխանցման ցանցի պաշտպանության առանձնահատկություններն են պարզաբանել են ԵՏՀ Խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր տեղեկատվական համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի ստեղծման մասին» կարգադրության կատարման շրջանակում կայացած սեմինարի ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ-ն։
ԵՏՀ-ում նշել են, որ հանձնաժողովը միության երկրների հետ այժմ ավարտում է այդ աշխատանքը։
«Բոլոր մասնակիցների միացումը ԵԱՏՄ տեղեկատվական համակարգի պաշտպանված ցանցին թույլ կտա ապահովել տեղեկատվական փոխանակման անվտանգության համաձայնեցված մակարդակը միության պետությունների և ԵՏՀ-ի միջև անդրսահմանային փոխգործակցության շրջանակում», - նշել է հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է իրականացրել տվյալների փոխանցման պաշտպանված ցանցին ԵԱՏՄ երկրների ազգային հատվածների միացման հնարավորությունն ապահովելու համար:
Այսպես, ԵԱՏՄ-ում տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կառավարման կենտրոն են ստեղծել։
«Անդամ պետությունների լիազոր մարմինների հետ իրականացվել է կրիպտոդարպասների մոնտաժում և կարգավորում, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ ինտեգրված համակարգի ազգային հատվածների անսարքության դեպքում միացում կազմակերպելու համար», - պարզաբանել են հանձնաժողովում:
Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ազգային սեգմենտներն արդեն միացել են տվյալների փոխանցման անվտանգ ցանցին: Հանձնաժողովում նշել են, որ երբ ցանցին միանա Ռուսաստանի ազգային հատվածը, համակարգը ամբողջովին պաշտպանված կլինի: