Ազգային ԶԼՄ-ները ԱՊՀ երկրներին թույլ են տվել պահպանել ինքնությունը․ Զախարովա

Մարիա Զախարովա
Զախարովայի խոսքով՝ ԱՊՀ երկրներում ԶԼՄ-ների ստեղծման ժամանակաշրջանում մտավախություն կար, որ մեդիան չի կարողանա մրցակցել համաշխարհային հոլդինգների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ազգային լրատվամիջոցները ԱՊՀ երկրներին թույլ են տալիս պահպանել ինքնությունը և պաշտպանել քաղաքացիներին արտասահմանյան ապատեղեկատվությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» երկրորդ համաժողովի ընթացքում:
«Ազգային լրատվամիջոցները դեկորատիվ և խորհրդանշական լրատվամիջոցներից վերածվել են իրականի։ Սա միակ բանն է, որը հիմա հակաթույն է և աղետալի զարգացումը կանխելու միջոց։ Եթե չլինեին ազգային, այդ թվում՝ ընդհանուր տարածության մեջ ինտեգրված, միմյանց միջև պայմանագրեր կնքող լրատվամիջոցները, մենք կդառնայինք տեղեկատվական ստրուկներ, կկորցնեինք այն ամենը, ինչի համար ինքնիշխանություն էինք կառուցում»,-ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՊՀ տարածքում ԶԼՄ-ների զարգացումը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՊՀ երկրներում ԶԼՄ-ների ստեղծման ժամանակաշրջանում մտավախություն կար, որ մեդիան չի կարողանա մրցակցել համաշխարհային հոլդինգների հետ, այդ պատճառով նրանց «դեկորատիվ» դեր էին հատկացնում։ Բայց առաջատար լրագրողների, հասարակական գործիչների և պետությունների ջանքերի շնորհիվ ԱՊՀ երկրների ազգային լրատվամիջոցները նշանակալի դեր են խաղում ժամանակակից հասարակության մեջ:
Երևանում հայ-ռուսական մեդիաֆորումի արդյունքներով ստորագրվել է համագործակցության փաստաթուղթ