Ավինյանը Երևանի ևս երեք վարչական շրջաններում ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Արխիվային լուսանկար
Քաղաքապետի որոշմամբ` արդեն Երևանի 12 վարչական շրջանները ղեկավարներ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի ևս 3 վարչական շրջաններում ղեկավարներ է նշանակել։ Համապատասխան որոշումները հրապարկված են քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։
Քաղաքապետի որոշումներով` Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովհասափյանը նշանակվել են համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար:
Այս պահին արդեն հայտնի են Երևանի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարների անունները։
Նշենք, որ այսօր ավելի վաղ քաղաքապետը ևս 6 վարչական շրջանների ղեկավարների էր նշանակել։ Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են համապատասխանաբար Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանի ղեկավարներ։ Նոր Նորք վարչական շրջանում էլ նոր ղեկավար էր նշանակվել Տիգրան Տեր-Մարգարյանը։ Մինչ այդ քաղաքապետի որոշմամբ` Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը վերանշանակվել էին համապատասխանաբար Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ: