ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Կենտուկի նահանգի Մարտին օկրուգում վերամշակող գործարանի շենք է փլուզվել, մեկ մարդ մահացել է, ևս մեկը` փլատակների տակ է։ Այս մասին հայտնել է նահանգապետ Էնդի Բեշիրը «Х»–ի իր էջում։
Օկրուգի շերիֆ Ջոն Կիրկին հղում անելով` CBS News WYMT հեռուստաալիքը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ երկու բանվոր շենքը քանդման էին նախապատրաստում։
«Վերամշակող այդ գործարանն արդեն մի քանի տարի է չէր գործում... աշխատողները շենքից հնարավոր ամեն բան դուրս էին բերում», – պատմել է շերիֆը հեռուստաալիքին։
Շենքի փլուզման պահին բանվորները կարող էին առաջին հարկում գտնվել։