Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի՞․ մեկնաբանում է փորձագետը

Բյուջեի քննարկումներում երեկ հավակնոտ հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը հայտնեց, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի:
Sputnik
Որքանով է Խորհրդարանի փոխխոսնակի այս պնդումը համապատասխանում իրականությանը՝ հարցրել ենք DevSoft Armenia ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանին։
▪️ ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը նաև դժգոհել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի կրճատումից: Նա երեկ այդ հարցը ևս բարձրացրել է ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Արշակյանի խոսքով՝ 2021 թ. «Գաղափարից դեպի բիզնես» ծրագրի շրջանակներում ստարտափներին` շուրջ 50 ընկերության, որպես դրամաշնորհ հատկացվել է 562 մլն դրամ։ 2022 թ. այդ գումարը կազմել է 350 մլն դրամ` շուրջ 27 ընկերության, 2023 թ. նույնպես այդ գումարը մնացել է նույնը, սակայն ստացել է 26 ընկերություն։«Դրանք դրամաշնորհներ են, որոնք ստանում են ստարտափները` շուկա դուրս գալու, տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելու համար և այլն»,– նշեց Արշակյանը: