Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում կրկին ուշագնաց է եղել. փաստաբան

Տաթևիկ Վիրաբյանը. Արխիվային լուսանկար
Աղջկա առողջական վիճակը կալանավայրում վատացել էր նաև հոկտեմբերի 15–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կրկին վատացել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
«Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել: Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է»,–գրել է Բաբայանը:
Նշենք, որ Վիրաբյանի առողջական վիճակը կալանավայրում վատացել էր նաև հոկտեմբերի 15–ին։ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ նա խցում ուշագնաց է եղել։
Իսկ հոկտեմբորի 19–ին հայտնի դարձավ, որ Տաթևիկ Վիրաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել էՏաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվել է բռնության կոչեր հնչեցնելու համար։