Սեպտեմբերի վերջին գնաճը կազմել է 0.1%. ՀՀ ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան
Մարտին Գալստյանի գնահատմամբ` վերջին ամիսներին դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 2023 թ. սեպտեմբերին 12–ամսյա գնաճն ավելացել է` սեպտեմբերի վերջին կազմելով 0.1 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունները կպահպանվեն։ Դրան զուգահեռ զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայրը, ինչն արտահայտվում է աշխատանքի շուկայում աշխատավարձերի տեմպի աճի դանդաղմամբ»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` վերջին ամիսներին դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակում են նպաստել շինարարության ու ծառայությունների ոլորտների աճի տեմպերը։
Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկն այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ իջեցրել է` այս անգամ 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%։
Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա. նախարար