ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Քննարկվել են Վայոց Ձորի մարզում կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՔՊ–ն վարչության նիստ էր անցկացրել նաև երեկ։ Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ և քարտուղար էր նշանակվել։