Նոր Նորքում հեղուկ վառելիքի լցակայանի մետաղական շինություններ են ապամոնտաժվելու

Լցակայանի ապամոնտաժում. Արխիվային լուսանկար
Ապամոնտաժման աշխատանքները կկատարվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նոր Նորքում այսօր հեղուկ վառելիքի լցավորման կայանի մետաղական շինություններ են ապամոնտաժվելու: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով այսօր ապամոնտաժվելու են Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 25/4, Վիլնյուս 35/7 և Գյուլիքևխյան փողոցի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված հեղուկ վառելիքի լցավորման կայանի մետաղական շինությունները»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում Երևանի քաղաքապետի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումներով մի քանի տասնյակ բենզալցակայաններ, գազալցակայաններ և հեղուկ վառելիքի լցավորման կայաններ են ապամոնտաժվել։