ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կիևյան կամրջի մոտ ապօրինի զենք–զինամթերք թաքցնելու կասկածանքով 2 երիտասարդի են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Կիևյան փողոցում մի երիտասարդ փորձում է զենք թաքցնել։
«Պարեկներն ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նախաքննական մարմին են ներկայացրել 29-ամյա և 36-ամյա երկու երիտասարդի: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կատարվում է նախաքննություն: