Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի գումարտակի հրամանատարի է ոչնչացրել

Իսրայելի բանակը. Արխիվային լուսանկար
Նախկինում Աբու Աջինը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի համար ԱԹՍ-ների և պարապլանների մշակմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հյուսիսային բրիգադի գումարտակի հրամանատարին:
«ՑԱԽԱԼ-ի և ISA-ի (Իսրայելի անվտանգության վարչություն - խմբ.) հետախուզության տվյալներով, երեկ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի Բեյթ Լահիա գումարտակի հրամանատար Նասիմ Աբու Աջինային», - ասված է իսրայելցի զինվորականների հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախկինում Աբու Հաջինը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի համար ԱԹՍ-ների և պարապլանների մշակմանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ