ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցրել է՝ սահմանելով 9.5 %։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանեց 11 %, իսկ առևտրային բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ–ն 2023 թ. պարբերաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին անգամ այն իջեցվել է սեպտեմբերի 12–ին 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75%։