Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ

Վիրավորներ Գազայի հատվածում. Արխիվային լուսանկար
Իսրայելը հոկտեմբերի 7-ի առավոտյան աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել Գազայի հատվածից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Առնվազն 800 հազար խաղաղ բնակիչ է լքել Գազայի հատվածի հյուսիսային շրջանները էսկալացիայի սկզբից։ Տեղեկությունը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Հակամարտության սրման պատճառով մի շարք պետություններ սկսեցին իրենց քաղաքացիներին դուրս բերել Իսրայելից։
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին