Եվգենյա Մեդվեդևան հանդես կգա «Կովը սառույցին» սառցե շոուի գլխավոր դերում

Եվգենյա Մեդվեդևա
Անտոն Սոյի հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հունվարի 7-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) Իլյա Ավերբուխի բեմադրած «Կովը սառույցին» ամանորյա սառցե շոուում հանդես կգա գլխավոր դերում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շոուի տոմսերն արդեն վաճառվում են։ Անտոն Սոյի հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հունվարի 7-ը «Լուժնիկիի» փոքր մարզադահլիճում։ Մեդվեդևան կկատարի Մուլի կովի դերը։
Հիշեցնենք` Եվգենյա Մեդվեդևան այս տարի հայտարարեց, որ ավարտում է մարզական կարիերան։ Նա պարբերաբար մասնակցում է Ավերբուխի սառցե ներկայացումներին։ Վերջերս նա հանդես եկավ «Կարմեն» մյուզիքլի գլխավոր դերում։